Facebook սոցցանցը չի խոստանում մշտական կանգառ լինել նորությունների սիրահար աշխարհի համար: Հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում փոփոխություններ են սպասվում:
Փորձագետները կանխատեսում են, որ 2014-ին անկում է ապրելու Facebook սոցիալական ցանցը, որի անդամ է աշխարհի բնակչության մեկ յոթերորդը: Այն ողջ աշխարհում ամենահայտնի և ամենաայցելվող կայքն է:
Մեծ տարածում ունեն նաև Twitter, LinkedIn, Google Plus+, LiveJournal, Instagram և այլ սոցցանցերը: Հավանաբար նշվածներից մի քանիսը 2014-ին կփոխարինեն Մարկ Զուքերբերգի հիմնած սոցցանցին: Փորձագետները կանխատեսում են նաև, որ գլոբալ ցանցի ժամանակաշրջանը կավարտվի, դրան կփոխարինեն մասնավոր ցանցերը:
Մի փոքր էլ` հետաքրքիր փաստերի շարքից: Ամեն վայրկյան 8 մարդ գրանցվում է որևէ սոցիալական ցանցում: Յուրաքանչյուր 20 վայրկյանում Facebook-ում մեկ միլիոն հղում է տարածվում: Իր «մարդաքանակով» Facebook-ը 3-րդ երկիրն է աշխարհում` Չինաստանից ու Հնդկաստանից հետո: Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ զույգը միմյանց հետ ծանոթացել է սոց-կայքերի միջոցով: Ծնողների 69 տոկոսը իր երեխաների հետ շփվում է սոցկայքերի միջոցով:
Սոցիալական ցանցերում գրառումների պատճառով սպանվում են, հեռացվում աշխատանքից, սոցցանցերի երեսից ամուսնալուծվում են, տպագիր մամուլը հեղինակազրվում է, անչափահասների նկատմամբ սեռական բռնությունները թիվը մեծանում է, ձեզ լրտեսում են, տուժում է ձեր իմունային համակարգը, չեք շփվում ընկերների հետ և այլն: Իսկ էքսցենտրիկ լուսանկարների սիրահարներին զգուշացնում ենք` հայտնի սոցիալական ցանցերի ծառայությունների մեծ մասը շարունակում է պահպանել այն նկարները, որոնք ջնջվել են օգտվողի կողմից:
Հավելենք, որ Հայաստանում վերջին տվյալների համաձայն կա 500 հազարից ավելի ֆեյսբուքյան օգտատեր: Այս ցուցանիշով Հայստանն աշխարհում զբաղեցնում 112-րդ տեղը:
Facebook-ը գործում է 70 լեզուներով, նաև հայերենով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ